Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հայրենական մեծ պատերազմի վետարաններին, պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ, յուրաքանչյուրին հատկացնել 300 հազար դրամ պարգևատրում: Այդ նպատակով բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով 86 մլն դրամ հատկացվեց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հիշեցրեց, որ 2019 թվականից կրկնապատկվել է նրանց ամենամսյա պարգևավճարը՝ 50 հազար դրամից դառնալով 100 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր Հայաստանում կա 287 պատերազմի վետարան: «Եվ նրանցից յուրաքանչյուրն այս որոշման արդյունքում կստանա 300 հազար դրամ պարգևավճար»,- նշեց վարչապետը: