Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսից 2 մարդ է մահացել. վերջին տվյալները

Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մահացել է 2 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 929, փաստացի բուժվողներինը՝ 1103: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 21125 քաղաքացի:

Please enter a valid URL