«Արթուր Դանիելյանը հաղորդում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ. քրեական գործ այս պահին հարուցված չէ»,- այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ նա արդեն ազատ է արձակվել:
Տեղեկացնենք՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից էլ տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ:
Փաստաբանի խոսքով՝ ձերբակալման որոշում չկա, ընդամենը Դանիելյանը բերման էր ենթարկվել: «Մենք չենք պատրաստվում բողոքել, պատրաստ ենք նորմալ ընթացակարգերին ենթարկվել, բացատրել՝ ինչ է տեղի ունեցել, որից հետո կերևա, թե ինչ դատավարական որոշում կկայացվի»,- մանրամասնել է Տ. Աթանեսյանը:
Ավելի վաղ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել էր, որ Արթուր Դանիելյանը փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: