Հետագայում քննությունը կպարզի ամբողջ եղելությունը, սակայն բնակչության շրջանում խոսակցություններ կան, որ որոշակի ժամանակ առաջ երիտասարդների միջև ինչ-որ վեճ է եղել, որը վերաճել է հրաձգության՝ արդեն մեծահասակների միջև:
Այս մասին «Ազատության« հետ զրույցում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով Գավառում երեկ տեղի ունեցած առաջին միջադեպի մասին:
Սանոսյանի խոսքերով, անհասկանալի է, թե ինչու է երիտասարդների վեճը վերածվել նման միջադեպի, սակայն կա այն, ինչ կա:
Մարզպետի խոսքերով, ոստիկանությունը շատ օպերատիվ է աշխատել, ամբողջ խնդիրը եղել է հիվանդանոցում հավաքվածների թիվը, որը շատ մեծ է եղել. «Այդ ժամանակ նրանց տրամադրվածությունը, հոգեբանական վիճակն այնպիսին է եղել, որ նման արարք են թույլ տվել»:
Հիվանդանոցում գտնվող վիրավորները եղել են երկու կողմերից: