Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գավառի բժշկական կենտրոնում դանակահարվածների վիճակը ծայրահեղ ծանր է

Գավառի բժշկական կենտրոնում երեկվա միջադեպի հետևանքով դանակահարվածների վիճակն, Aysor.am-ի տեղեկություններով, ծայրահեղ ծանր է։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին Գավառի բժշկական կենտրոնում է առողջապահության փոխնախարարը։ ԲԿ-ում են նաև քննիչներ, ոստիկաններ։

Aysor.am-ը լուսանկարներ է ներկայացնում Գավառի ԲԿ-ից, որտեղ երեկ կրակոցների հետևանքով մահացածներից մեկի հարազատները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, ջարդել են բժշկական կենտրոնի գույքն, հասել վիրավորների հիվանդասենյակ ու դանակահարել վերջիններիս։

Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կա երկու զոհ և վիրավորներ, ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կան բերման ենթարկվածներ։

Նշենք նաև, որ վիրավորներին տեղափոխել են Երևան։

Please enter a valid URL