Search
Close this search box.

Հայտնի է, թե ում վիզն են կտրել գիշերը Գավառում. մարդիկ վախեցած են, իրավիճակը չի հանդարտվում

Գավառում տեղի ունեցած արյունալի դեպքրից զոհավածներից մեկը զինվորական քննիչ Զոհրաբ Պարոնիկյանն է, ծնված 1989 թվականին, ով ծնողների հետ բնակվել է նույն Ազատության փողոցում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:

Լրատվամիջոցին հաջողվել է պարզել նաև, որ վզի կտրվածքի հետևանքով սպանվածներից մեկի անունը Արմեն է, իսկ մյուսինը՝ Խաչիկ:

Մեկ այլ հրապարակման մեջ է լրատվամիջոցը գրում է՝ այսօր Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպին հաջորդել է ոչ պակաս արյունալի շարունակություն: Մեծ թվով անձինք ներխուժել են հիվանդանոց, որտեղ սպանվածի եղբայրը կտրել է վիճաբանության մյուս մասնակիցների պարանոցը:

Մեզ քիչ առաջ փոխանցեցին,որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից 600 հոգի, եղել են մահացածների հարազատներն ու բարեկամներ: Վերջիններս զինված են եղել ձողերով, ջարդուփշուր են արել հիվանդանոցը, ոստիկաններից մի քանիսին մարմնական վնասվածքներ պատճառել: Մեր աղբյուրը նշեց, որ Գավառում այս պահին իրավիճակը սարսափելի է, մարդիկ վախեցած են, իրավիճակը չի հանդարտվում:

 

Please enter a valid URL