Search
Close this search box.

Վերադառնում ենք լավ լուրերին. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերադառնում ենք լավ լուրերին
Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու նպատակով ներկայացրած ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած անդրանիկ նիստի ընթացքում քննարկվել և այս պահի դրությամբ հավանության է արժանացել Գեղարքունիքի մարզից ներկայացրած ծրագրային հայտերից 8-ը:

Երանոս համայնքի «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման»,
Արծվանիստ համայնքի «22-րդ միջհամայնքային փողոցի ասֆալտապատման»
Արծվանիստ համայնքի «Համայնքի նոր աղբյուրակապի և սնման ջրատարի կառուցման»,
Վաղաշեն համայնքի «Համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի (անհավասար անիվներով) ձեռքբերման»,
Վաղաշեն համայնքի «Համայնքի մանկապարտեզի գույքի ձեռքբերման» ,
Վաղաշեն համայնքի ««Կոփոյ վար» կոչվող տարածքի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային և տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացման»,
Զոլաքար համայնքի «Մշակույթի կենտրոնի վարչական շենքի ներքին հարդարում»,
Զոլաքար համայնքի «Համայնքում խմելու ջրի ներքին ցանցի կառուցման» աշխատանքների վերաբերող ծրագրերը»:

Please enter a valid URL