Search
Close this search box.

Հերթական ինքնասպանության փորձը

Ապրիլի 28-ին, ժամը 15:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական էջը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ոստիկանների և փրկարարների համատեղ ուժերով կանխվել է Սամվել Մ.-ի (ծնված 1981թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

Please enter a valid URL