Երգահան Միքայել Մարգարյանի տան հոսանքը վարձավճարը չվճարելու պատճառով անջատել են այն պահին, երբ երեխաները հեռավար դաս անելիս են եղել: Այս մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:
Նա տեղեկացրել էր նաև, որ ինքը վճարելու հնարավորություն չունի և եթե 1 ժամվա ընթացքում այն չվերականգնվի, դուրս կգա հրապարակ և պատասխանատու չի լինի իր անելիքների համար:
Վերոնշյալից քիչ անց քաղաքացին կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում։ Ոստիկանները խնդրեցին նրան ցույց տալ տեղաշարժման թերթիկն, ապա պահանջեցին որ անջատի ուղիղ եթերը:
Այն պահին, երբ Մարգարյանը փորձում էր մոտենալ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին և բարձրաձայնել իր խնդիրը, ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին նրան և վերցրեցին հեռախոսը։