«Նման ահազանգեր մենք դեռ չենք ստացել, որ այս կամ այն գործիքը ոչ նպատակային է ծախսվել: Կարծում ենք՝ աշխատանքային հարաբերությունների հարցերով կարող են դիմել աշխատանքի և առողջապահության տեսչական մարմին:
Եթե որևէ հարց կա, որ իրավապահ մարմինների տիրույթում է, ճիշտ կլինի դիմել իրավապահ մարմիններին»,- այսօր նման պատասխան տվեց Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ փոխնախարար Նաիրա Մարգարյանին ուղղված այն հարցին ի պատասխան, թե ստուգվե՞լ է այն տեղեկությունը, որի համաձայն «Երևան Սիթի» սուպերմարկետն իր աշխատակիցներին սպառնացել է, որ չհամարձակվեն ստանալ պետության կողմից աջակցության 8-րդ ծրագրով տրամադրվող գումարը։