Վերջին մեկ օրում նոր կորոնավիրոիսով վարակման նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են ԱՄՆ-ում՝ 15 հազ. 147 և Ռուսաստանում՝ 6 361։
«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ապրիլի 26-ի ժամը 22։02-ի դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 973 հազ. 132-ի, մահացածներինը՝ 206 հազ. 8-ի, բուժվածներինը՝ 873 հազ. 878-ի, ներկայումս որպես վարակակիր գրանցվածների թիվը կազմում է 1 մլն 893 հազ. 2461։ (Տվյալները թարմացվում են նույն օրվա ժամը 4։00-ից)։
ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր ցուցանիշը կազմում է 975 հազ. 798 մարդ, մահացածներինը՝ 54 հազ. 941, մահվան նոր դեպքերինը՝ 685։
Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Իսպանիան է ՝ 226 հազ. 629 (2 870 նոր դեպք), այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 23 հազ. 190 մարդ (288 նոր դեպք)։
Երրորդն Իտալիան է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 197 հազ. 675-ի (2 324 նոր դեպք), մահերինը՝ 26 հազ, 644-ի (260 նոր դեպք)։
Ֆրանսիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 162 հազ. 100 (612 նոր դեպք) և 22 հազ. 856 (242 նոր դեպք)։
Գերմանիայում, ընդհանուր առմամբ, վարակվել է 157 հազ. 120 մարդ, որոնցից 607-ը վերջին օրվա ընթացքում, մահացել՝ 5 896 մարդ, որոնցից 19-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։
Մեծ Բրիտանիայում վարակվածները 152 հազ. 840-նն են, նոր դեպքերը կազմել են 4 463, իսկ մահացել է 20 հազ. 732-ը, վերջին մեկ օրում՝ 413-ը։
Վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 110 հազ. 130-ի, որոնցից 2 357-ը նոր են վարակվել, այստեղ մահացել է 2 805 մարդ (99 նոր դեպք)։
Իրանում կորոնավիրուսային հիվանդությունը ճարակել է 90 հազ. 481 մարդու (1 153 նոր դեպք), մահացել է 5 710 մարդ (60 նոր դեպք)։
Համավարակի առաջնային օջախ դարձած Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82 հազ. 827-ի, և այստեղ գրանցվել է նոր վարակվելու ընդամենը 11 դեպք, մահացել է 4 632 մարդ. վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել։
Ռուսաստանում վարակվածները 80 հազ. 949-նն են, այստեղ մահացել է 747 մարդ (66 նոր դեպք)։
Ադրբեջանում վարակվածների ընդհանուր ցուցանիշը հասել է 1 645-ի, նոր դեպքերը 28-ն են, մահացել է 21 մարդ, նոր դեպքեր չկան, իսկ Վրաստանում գրանցվել է վարակվելու 485 դեպք (29 նոր դեպք), մահացել է 6 մարդ (1 նոր դեպք)։