ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։
Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը»,- գրել է նա։