Search
Close this search box.

Մեկ մահ, վարակման 81 նոր դեպք. Վերջին տվյալները Հայաստանից

Հայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1596 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 1677 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 17342 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 790): Փաստացի այս պահին բուժվում է 846 անձ (մեկ օրում ավելացել է 5-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 803 անձ (վերջին մեկ օրում՝ 75 մարդ), 28 պացիենտ մահացել է:

Please enter a valid URL