Search
Close this search box.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարևոր հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ Ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։

Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։

Համավարակի այս ժամանակներում անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր ու պատասխանատու լինել, պահպանել անվտանգության կանոնները, հետևել պարետի ցուցումներին։

Առո’ղջ եղեք։ Շնորհակալություն համագործակցության համար։

Please enter a valid URL