Տեսանելի ապագայում՝ ամիսներ կամ՝ 1-2 տարի, մենք պետք է մեր վարքագիծը փոխենք, ցանկացածին պետք է համարել պոտենցիալ կորոնավիրուսային վարակով պացիենտ կամ մարդ, ով կարող է ձեզ վարակել, դիմացինն էլ ձեզ պետք է այդպես վերաբերվի: Այս մասին «Շանթ»-ի հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ես միայն իմ փոքր ընտանիքի շրջանակներում եմ սերտ շփումներ պահպանում, մնացած բոլորի հետ սերտ շփում չունեմ հենց իրենց պաշտպանելու համար: Սա պետք է մեզ համար դարձնենք վարքագծի խիստ կանոն»,-ասել է նա:
Մանրամասը՝ տեսանյութում: