Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 AA 831 համարանիշի և Lada Priora մակնիշի 36 MՍ 741 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդների ինքնությունը: