Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերն այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 21:00-ին 3 րոպե ղողանջեցին, ու մարենցին Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը:
Այսօր կայացած յուրահատուկ ակցիային մասնակցելու կոչով քաղաքացիներին դիմել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ժամը 21.00-ին ղողանջում են բոլոր եկեղեցիների զանգերը։ Անջատում ենք մեր բնակարանների բոլոր լույսերը եւ մեր բջջային հեռախոսների միացված լապտերները պարզում Ծիծեռնակաբերդի ուղղությամբ։ Արարողությանը կարող ենք հետեւել նաեւ եթերում»:
Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ապրիլի 21-ից փակ է Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները: Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։