Լևոն Արոնյանը, Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինացի Աննա Մուզիչուկը կներկայացնեն Եվրոպայի թիմը։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE)։
Պահեստային խաղացողներն են լեհ Յան Կրիշտոֆ Դուդան ու վրացուհի Նանա Ձագնիձեն։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թիմի ավագը կլինի շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։
Երեքշաբթի FIDE-ն հայտնել էր, որ Ազգերի գավաթը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 5-10-ը։ Մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի հավաքականները։
Ի դեպ, սա հայ գրոսմայստերի առաջին խաղն է կնոջ մահից հետո։