Search
Close this search box.

8-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չգրանցելու մասին. Չինաստան

Մայրցամաքային Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 10 նոր դեպք, 6-ը «ներմուծված» են, կորոնավիրուսի հետ կապված մահվան ոչ մի դեպք չի գրանցվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեին:

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի հետեւանքով մահացածների մասին վերջին անգամ հայտնել էին ապրիլի 15-ին: Այսպիսով, երկրում արդեն 8-րդ օրը COVID-19-ի հետ կապված մահեր չեն եղել.

Նախօրեին հաղորդվում էր 30 նոր հայտնաբերվեծ դեպքերի մասին՝ 23 բերովիի պարագայում:

Հայտնաբերվել է հիվանդության առանց ախտանիշների ընթացքով 27 դեպք, դրանցից մեկը արտասահմանից է:

Դեկտեմբերից ի վեր Չինաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 632 մարդ, գրանցվել է վարակման 82 798 դեպք, որից 1 616 մարդ ժամանել է արտասահմանից:

Ներկայումս երկրի մայրցամաքային հատվածում բուժհաստատություններում բուժման կուրս է ստանում 959 մարդ, 63 հիվանդների վիճակը ծանր է: Ավելի քան 77 հազար մարդ ապաքինվել է եւ բուժհաստատություններից դուրս եկել:

Մայրցամաքային հատվածից դուրս գտնվող չինական տարածքներում գրանցվել է վարակման 5 նոր դեպք, 4-ը՝ Հոնկոնգում, 1-ը՝ Թայվանում: Անցյալ տարվա դեկտեմբերից 3 շրջաններում գրանցվել է հիվանդության 1 504 դեպք. Հոնկոնգում՝ 1 033 (մահվան 4 դեպքով), Մակաոյում՝ 45, Թայվանում՝ 426 (մահվան 6 դեպք):

Please enter a valid URL