Նոր տեսակի «Քովիդ-19» կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է 180 015 մարդ: Այս մասին վկայում են worldometers կայքի տվյալները:
Պարբերաբար թարմացվող տվյալների համաձայն՝ համաճարակի բռնկման պահից ի վեր 2 588 351 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից 706 481-ն ապաքինվել է: Ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 1 701 855 մարդ, նրանց 3 տոկոսի (57 186) վիճակը ծանր է:
Վարակակիրների և մահացության ցուցանիշով աշխարհում առաջատարն է Միացյալ Նահանգները, որտեղ ավելի քան 45 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից, իսկ վարակակիրների թիվը կազմում է 691 775 մարդ:
Եվրոպայում ակտիվ վարակակիրների և զոհերի թվով առաջատարն Իտալիան է (107 709 վարակակիր, 24 648 զոհ): Նրան հաջորդում է Իսպանիան՝ ավելի քան 100 հազար վարակակիրներով և 21 717 մահվան դեպքերով:
Վարակման մեծ թվով դեպքեր են գրանցվել նաև Գերմանիայում, որտեղ մահացության ցուցանիշը համեմատաբար ցածր է, Մեծ Բրիտանիայում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 18 000-ը, Ֆրանսիայում, որտեղ ավելի քան 20 հազար մարդ է մահացել, ինչպես նաև Իրանում, Թուրքիայում և Ռուսաստանում: