Search
Close this search box.

Հայփոստը հայտնում է, թե երբ է վճարվելու Ընտանեկան նպաստը, Սոցիալական նպաստը, Միանվագ դրամական օգնությունը

23.04.2020թ-ից մինչև 02.05.2020թ ներառյալ Երևանի և Մարզային մասնաճյուղերի փոստային բաժանմունքները վճարելու են Ընտանեկան նպաստ, Սոցիալական նպաստ, Միանվագ դրամական օգնություն և Ավանդի փոխհատուցում ապրիլ ամսվա համար: Այս մասին հայտնում է Հայփոստը:

«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ նշված կանխիկ վճարումներն իրականացվելու են բացառապես շահառուների հաշվառման հասցեներում»,-ասված է հայտարարության մեջ:

Please enter a valid URL