Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի եղբոր կողմից Երևանում տեղի ունեցած դաժան սպանությունից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2019 թվականին նույն քննչական բաժնում Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակչուհի՝ 65-ամյա Ցողիկ Բադիկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ց. Բադիկյանին սպանելու կասկածանքվ ձերբակալվել, ապա կալանավորվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ 46-ամյա Գարիկ Մաշադյանը; Երեկ քրեական գործը հարուցվել է այն փաստով, որ սպանությունից հետո պարզվել է, որ Ց. Բադիկյանի բնակարանից կատարվել է 3 մլն 335 հազար դրամի ոսկյա զարդերի և 8300 հազար դրամի գողություն։ Հիմա քննչական բաժինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է անհետացել նշված գումարն ու ոսկյա զարդերը։

Հիշեցնենք՝ 2019 թվականի հոկտեբերի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Կարապետյանը միջնորդություն էր ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանի նկատմամբ:

Գ. Մաշադյանը կասկածվում էր հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարևանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ: Կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել էր, թե ինչպես էր մտել տուն և ինչ գործողություններ էր արել ներսում:

Իսկ քննչական փորձարարությանը հետևել էին քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանը, բաժի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը, խմբի ղեկավար, ՀԿԳ քննիչ Ա. Կարապետյանը: Եթե դատարանը բավարարեր քննչական մարմնի միջնորդությունը, ապա կասկածյալ Գ. Մաշադյանը տեղափոխվելու էր ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Սպանության կասկածանքով ձերբակալված, 46-ամյա Գարիկ Մաշադյանն է

Please enter a valid URL