Հայաստանում ես չեմ պատկերացնում, որ կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ այդպիսի զիջումների, ինչը ներկայացվում է նշված փաստաթղթի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով երեկ ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը։
«Մինչեւ մենք պատրաստվում էինք մեր ԱԳՆ–ից պարզաբանումներ պահանջել, եղավ ԱԳ նախարարի ասուլիսը, որտեղ վերջինս հստակ հերքեց սեղանի վրա եղած որեւէ փաստաթղթի հարց, այդ թվում նաեւ այդ փաստաթղթի մասին, որի մասին խոսեց ՌԴ արտգործնախարարը, ինչպես նաեւ զիջումների հետ կապված հարցեր։ Այստեղ հարց է առաջանում, ո՞ր ԱԳ նախարարին հավատալ, ես հավատում եմ ՀՀ ԱԳ նախարարին։ կարծում եմ ՀՀ ԱԳՆ–ն պետք է պարզաբանում պահանջի ՌԴ ԱԳՆ–ից, ավելին նաեւ կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է անձամբ անդրադառնա այդ հարցին, որովհետեւ սա շատ շահարկվող հարց է ՀՀ ներքաղաքական կյանքում եւ այն ամենահստակ ձեւով պետք է պարզաբանվի եւ որոշակիորեն հերքի այդ տեղեկատվությունը»,–ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, որ Լավրովն անդրադարձավ նաեւ գազի գնի վերաբերյալ հարցին, ասաց, որ դաշնակցային հարաբերությունները պետք է պահպանվեն ոչ միայն այն դեպքում, երբ Հայաստանին կամ Բելառուսին է ձեռք տալիս, նաեւ հիշատակեց, որ Ռուսաստանի ձեռնարկությունների դեմ գործեր են իրականացվել եւ դրանով կարծես կասկածի տակ դրեց Հայաստան–Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները, հնարավո՞ր է արդյոք, որ այս հայտարարությունն արվել է Ղարաբաղի հարցի համատեքստում, պատգամավորը պատասխանեց.
«Լավրովն իր խոսքի վերջում ասաց, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ եւ հույս հայտնեց, որ ամեն հարց քննարկվում է։ Նա որոշակի դժգոհություն արտահայտեց ՀՀ–ում հարուցված քրեական գործերից, բայց նաեւ ասաց, որ համագործակցություն կա, քննարկում ենք, կլուծվեն։ Ես էլ ասում եմ հետեւյալը՝ ՀՀ–ում, որեւէ քրեական գործ չի կարող կարճվել, փակվել այդ թվում դաշնակից պետության միջամտությամբ։
Հայաստանը հանդիսանալով ԵՏՄ անդամ, հանդիսանալով ՌԴ ռազմավարական գործընկերը պետք է ունենա գազի համար հնարավորինս էժան գներ։ Գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հայտը, հենց հաջորդ օրն եմ հայտարարել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի։ Ելնելով այն հանգամանքից, որ նախ միջազգային շուկայում նավթագազային մթերքն էժանացել է, նաեւ այն հանգամանքից, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք»։
Լուրեր Հայաստա