Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22:00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ: