Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձվել է։ Այս մասին հայտնում է Սարգսյանի պաշտպանական թիմը։

«Հարգելի ընկերներ, լրագրողներ.

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է:

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ», ասվում է հայտարարությունում։

Please enter a valid URL