«Վանաձոր» ՔԿՀ-ում այս պահին 14 հոգի հացադուլի մեջ է. այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որն այդ մասին երեկ ահազանգ է ստացել: Նշվում է, որ նրանցից 10-ը ՔԿՀ պետին դիմում է գրել՝ բողոքելով, որ իրենց վաղաժամկետ չեն ազատում։ Մյուս 4-ի բողոքը կապված է նախկինում դատախազության անօրինական գործողությունների հետ, որի արդյունքում, նրանց պնդմամբ, անօրինական որոշումներ են կայացվել իրենց նկատմամբ։