Ջոնս Հոփկինսի համալսարանը հրապարակել է ապրիլի 22-ի առավոտյան դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված պացիենտների թիվը: Այս պահին վարակակիրների թիվը հասնում է 2 564 038-ի:
Պանդեմիայի ընթացքում մահացածների թիվը հասնում է 177 424-ի, իսկ առողջացածների՝ 681 824-ի:
Հավելենք, որ վերջին մեկ օրում վարակվել է մոտ 90 հազար մարդ: