Search
Close this search box.

Որ հորիզոնականում է Սամվել Ալեքսանյանը. ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի Ոքան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17.7 մլրդ դրամ մուտքերով։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է` ավելի քան 15 մլրդ դրամ մուտքերով։ Երրորդը` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է` ավելի քան 5 մլրդ դրամ մուտքերով։ Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` ավելի քան 4 մլրդ դրամ մուտքերով։ Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,8 մլրդ դրամ մուտքերով։

Խոշոր հարկատուների տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ» և «Ակվիլոն թրեյդ» ընկերությունները։

Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Please enter a valid URL