Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դոմոդեդովո»-ում գիշերող ՀՀ քաղաքացիներին դուրս են հանել օդանավակայանից. ահազանգ

Օրեր շարունակ օդանավակայանում գիշերող ՀՀ քաղաքացիներին դուրս են հանել տարածքից: «Դոմոդեդովո»-ում մնացողները հրաժարվել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից առաջարկվող հյուրանոցներ տեղափոխվել:

Հիշեցնենք՝ «Դոմոդեդովո»-ի ղեկավարությունը հորդորել է ՀՀ քաղաքացիներին լքել օդանավակայանի տարածքը․ «Խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կրկին կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից»։

Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով տիրող իրավիճակի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել արդեն 260 քաղաքացի:

Please enter a valid URL