Search
Close this search box.

Նոր տվյալներ` կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների մասին

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 482 հազար 215-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 170 հազարը: Ապաքինվել է 652 հազար 170 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 792 հազար 913 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 42 հազար 517 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 200 հազար 210 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 852 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181 հազար 228 է: Վարակից մահացել է 24 հազար 114 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 155 հազար 383 հաստատված դեպք, մահացել է 20 հազար 265 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 147 հազար 065 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 862 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 124 հազար 743 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 509-ն են:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 90 հազար 980-ի, մահացածներինը՝ 2 հազար 140-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 83 հազար 505: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 209 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 758 ընդհանուր, 11՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 47 հազար 121 է: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 405-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 40 հազար 743 է, Բելգիայում 39 հազար 983 է, Կանադայում՝ 36 հազար 829, Նիդերլանդներում՝ 33 հազար 405 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 402 դեպք կա, մահացել է 4 մարդ:

Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7 հազար 265 է, մահացածներինը՝ 43: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 015, վարակի հետևանքով մահացել է 9-ը: Եգիտոսում 3 հազար 333 հաստատված դեպք կա, մահացել է 250 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 995-ի, մահացածներինը՝ 9-ի: Իրաքում գրանցվել է 1 574 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Please enter a valid URL