Ռուսաստանում տղամարդը քրոջ վրա բենզին է լցրել եւ վառել
Ռուսատանի Յամալո-Նենեցական ինքնավար շրջանում սարսափելի սպանություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Интерфакс լրատվական գործակալությունը, տեղի բնակիչը քրոջ հետ վեճից հետո, բենզին է լցրել նրա վրա եւ վառել։
Դեպքը տեղի է ունեցել Տարկո-Սալե գյուղում։ Հայտնի է, որ տղամարդը եղել է հարբեցող։ Քույրը եւս հակում է ունեցել ալկոհոլի հանդեպ։ Տղամարդը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։