Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անմարդկային խոշտանգումներ իրաքյան բանտերում. թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել

Պորտուգալիայում հրատարակվող TORNDO լրագիրը հատուկ անդրադարձ է կատարել իրաքյան բանտերում տիրող խոշտանգումների առնչությամբ՝ մասնավորապես գրելով.

Covid 19- ը համաճարակն իր հերթին ավելացրել է Իրաքի բանտերում խոշտանգումների անմարդկային բնույթն ու քանակը: Բանտապահնրը և բանտերի ղեկավարությունը օգտվելով այն հանգամանքից, որ համաճարակի այս փուլում սահմանափակվել են կալանավորների հետ տեսակցությունները, ավելի դաժան ու անմարդկային խոշտանգումներ են սկսել իրականացնել կալանավորների նկատմամբ:

Իրաքի բանտերը ամենամեղմ բնութագրմամբ նման են սպանդանոցների, խցերում նույնիսկ կալանավորների համար պառկելու տեղ չկա: Միայն նրանք տեղ ունեն քնելու, ովքեր կաշառք են տալիս բանտի տնօրենին ու բանտապահներին, ինչը խոսւմ է իրաքյան բանտերում տիրող կոռուպցիայի մասին:

 

«Մենք բանտում  ապրում ենք այնպես, ինչպես այծերը սպանդանոց տանող ճանապարհի բեռնատարում», — այսպես է նկարագրել բանտարկյալներից մեկը այն տարածքը, ուր իրենք ապրում են՝ առանց օդափոխության և հիգիենայի նվազագույն պայմանների բացակայությամբ:
Համաճարակի այս պայմաններում կոռուպցիան ավելի է խորանում: Մանավորապես Նասիրիյեի կենտրոնական բանտի տնօրենը անգամ կալանավորների հարազատների ուղարկած գումարն է յուրացնում, իսկ բանտարկյալներին բավարար քանակությամբ ամենօրյա սնունդ չի հատկացվում:

Մանրամաները՝ տեսանյութում

https://youtu.be/UtmzTBg-FLM

Վարակներ, թոքաբորբ,  վատ սնունդ, վատ հիգիենա, տանջանքներից ստացած սպիներ ու վերքեր, այս ամենը կալանավորների մոտ հանգեցնում են վաղաժամ մահվան:

Տուբերկուլյոզը իրաքյան բանտերի ներսում հիմնական հիվանդություններից մեկն է, քանի որ այն տարածվում է օդով, երբ թոքային տուբերկուլյոզ ունեցող անձը հազում է, փռշտում կամ թքում: Չնայած տուբերկուլյոզը բուժելի է և կանխարգելիչ, սակայն իրաքյան բանտերում բժշկական օգնությունը իսպառ բացակայում է:
Ամենից սարսափելին այն է, որ  բանտարկյալները նույնիսկ վախենում են ասել, թե հիվանդ են, որովհետև գիտեն, որ «մահապատժի են ենթարկվելու»:

Որպես բողոքի նշան կալանավորնրը պարբերաբար հացադուլ են հայտարարել, նամակներով դիմել են Իրաքի կառավարությանը՝ իրենց իրավիճակի բարելավման համար, սակայն ոչ մի արձագանք պետության կողմից:

Ըստ մի քանի ձերբակալվածների փաստաբանների, «Կովիդ 19» -ը հասել է իրաքյան բոլոր բանտերին, թեպետ այդ մասին տեղեկությունը գաղտնի է պահվում: Մինչդեռ գրեթե բոլոր բանտարկյալները տառապում են խրոնիկ հիվանդություններից, ինչը արդեն ռիսկային գործոն է կորոնավիրուսով վարակվելու համար:

Վերջերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իրաքյան գրասենյակը ախտահանել է Նասիրիյայի կենտրոնական բանտը: Իսկ  իրավապաշտպան կազմակերպությունները երբեք լիարժեք տեղեկություն չեն կարողանում ստանալ բանտարկյալներից, քանի որ նրանք ստիպված թաքցնում են իրենց առողջական վիճակը՝ վախենալով հետագա հաշվեհարդարներից՝ քանի որ խոշտանգումները կարող են նրանց ընդհուպ մահվան հասցնել:

Փաստաբանները, ինչպես և կալանավորվածների ընտանիքների անդամները, հուսահատ են, նրանք դիմում են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին.

«Մենք չենք կարող մենակ լինել այս ճակատամարտում, օգնության կարիք ունենք: Մենք կոչ ենք անում բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին ճնշում գործադրել Իրաքի կառավարության վրա ՝ կատարելու ՄԱԿ-ի նվազագույն պահնջները՝ բանտարկյալների բուժման հարցում (Նելսոն Մանդելայի կանոններ) »:

Խոշտանգումների առավել հաճախ կիրառվող մեթոդներն են կախաղանը, էլեկտրաշոկը, տարբեր առարկաներով ծեծի ենթարկելը, մետաղական ձողերով ու խողովակներով սպառնալիքներն ու բռնաբարությունը:

Ապրիլի 12-ին Twitter- ում հրապարակվել են ծայրահեղ ծեծի ենթարկված Ֆալհա Հասան Մութար Էլ Ուբուբուրիի լուսանկարները՝ մարմնը քիմիական նյութերով խոշտանգված , որոնք վկայում են իրաքյան բանտերում խոշտանգումների սարսափելի իրականությունը:

«Ինձ այնտեղ ծեծել են մալուխներով և մետաղյա բարերով: Նրանք կախեցին իմ ձեռքերը առաստաղից: Մեջքիս մաշկը քերվեց, և նրանք վերքերիս վրա քիմիական նյութեր լցրեցին »:

Նասիրիյեի կենտրոնական բանտում շարունակում են սպանել բանտարկյալներին, ինչպես դա տեղի ունեցավ Ֆալհա Հասան Մութար Էլ Ուբուբուրիի հետ, ապա խոշտանգումից տանջամահ եղավ նաև Համեդ Վահեբ Նաջմ ալ-Հալբուսին:

Նասիրիյեի կենտրոնական բանտում գրեթե բոլոր ձերբակալվածները դատապարտվել են և գտնվում են կալանքի տակ ՝ ճնշումների ու խոշտանգումների արդյունքում ձեռք բերված խոստովանությունների հիման վրա:

Ենթադրվում է, որ Իրաքում կալանավորվածների ավելի քան 70%-ից հենց ճնշման ներքո են խոտովանություն կորզել: Այդ մեթոդը դատապարտել է «Ալկարամա» շվեյցարական իրավապաշտպան կազմակերպությունը, նշելով, որ այդ կերպ խախտվել է մարդկանց անմեղության կանխավարկածը:

Իրաքի քրեական արդարադատության համակարգը օգտագործվել է որպես վրեժխնդրության գործիք ոչ միայն զինված խմբերի կողմից կատարված հանցագործությունների համար, այլև ձերբակալելու իրավապաշտպաններին և ցուցարարներին:

Իսկ Իրաքի իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորել հետաքննելու խոշտանգումների և այլնի մասին հնչած մեղադրանքները:

Իրավապաշտպաններին ուղղված հաղորդագրության մեջ Նասիրիյեի կենտրոնական բանտում գտնվող բանտարկյալը ցնցող փաստերը է ներկայացրել.
«Լսեք թույլերի աղաղակը: Այս բանտը դարձել է այնպիսի գերեզման, ուր այդ տանջանքները կուլ ենք տալիս և թաղում լռությամբ: »

Please enter a valid URL