«Հաջորդ հիասթափվածները նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ են: Մարդիկ կան, որ այսպես ասած՝ տնով-տեղով ներգրավվել են քայլարշավի պրոցեսի մեջ, հեղափոխությունից հետո տարբեր առաջարկներ են արել՝ աշխատելու տարբեր՝ իքս պաշտոններում, ընդգրկվել «Իմ քայլը» համամասնական ցուցակի մեջ, ինչ-ինչ օբյեկտիվ պատճառով մերժում են ստացել, դրանից հետո մի շաբաթ անց հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում թվարկելով, թե քաղաքական որ ուժերն ու հասարակական խմբերն են հիասթափվել հեղափոխությունից հետո, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիասթափության հաջորդ սեգմենտը պայմանականորեն՝ «Ընկերներ և բարեկամներ» խումբն է. «Սա բերել է որոշակի լարվածություն. հիմա ասում են՝ «Հա, հենա՝ ընկերդ չէ՞ր, ի՞նչ ա արել քեզ համար էս երկու տարվա մեջ, մի բան արե՞լ է». ահա այս խմբերը նույնպես հիասթափվելու պատճառ ունեն»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռ հիասթափվողներ շատ են լինելու, ինչը հենց հեղափոխության հաղթանակն է: