Հնարավո՞ր է վարորդներին եկած ակտերի վճարման ժամկետը երկարաձգվի, ArmLife.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նշեց. «Ցանկացած էպիզոտներում ես խորհուրդ կտամ վարորդներին գրավոր դիմեն, մենք կուսումնասիրենք՝ կպատասխանենք»:
ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նաև տեղեկացրեց, որ 2020-ի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և արագաչափերով հայտնաբերվել է 36,689 իրավախախտում, որից 19,016-ը խաչմերուկների տարածքում կատարված խախտումներ են, իսկ 17,673-ը՝ թույլատրելի արագության գերազանցումներ։
Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից կազմվել է 21,268 արձանագրություն, և տարբեր իրավախախտումների համար վարելու իրավունքից զրկվել է 104 վարորդ։