Search
Close this search box.

«ԱԺ-ում ինչքա՞ն պարգևավճար են ուզում, որ մի քիչ դրսի գործընկերների հետ աշխատեն». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է:

Հարցրեք նաև, ինչքա՞ն նոր պարգևավճար են ուզում, որ մի քիչ դրսի գործընկերների հետ աշխատեն: Որ մի քանի նամակ գրեն միջազգայիններին, մի քանի հարցազրույց փորձեն տալ արտերկրի մամուլին, մի քանի հայտարարություն ստանան այս կապակցությամբ:

Լավ կլինի՝ ԱԺ խմբակցություններով մի հատ հայտարարություն ընդունեն գոնե, թարգմանեն և ուղարկեն դուրս:

Թե չէ ընկնելու ենք Արցախի ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքի օրը»:

Please enter a valid URL