Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում ծայրահեղ ծանր հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Մենք կանգնած էինք խաչմերուկում, երբ Ծերեթելիից լսեցինք շտապօգնության ձայնը: Մոտենալով Չեխով խաչմերուկ, տեսանք, որ շտապօգնությունը ոչ միայն ձայնային, այլ նաև լուսային ազդանշաններն է միացրել ու եթե Opel-ը ուշադիր լիներ, մանավանդ, որ գլխավոր ճանապարհը սկոռիինն էր ու լսեր սիրենայի ձենը, ապա էս վթարը չէր լինի»:

Please enter a valid URL