ՌԴ Տվեր քաղաքի շտապօգնության աշխատակցուհին պատմել է, որ բժիշկների մոտ կորոնավիրուսի առկայությունը ժամանակին չեն թեստավորում: Կորոնավիրուսի հիվանդության մեջ կասկածվող կինը սարսափել է, երբ նրան ընդունել են վարակիչ հիվանդությունների քաղաքային 6-րդ հիվանդանոց: Նրան տրվել են կեղտոտ և պատառոտված անկողնային պարագաներ և խնդրել են մի քանի անգամ օգտագործել՝ մեկանգամյա օգտագործման պարագանները:
«Դուք 14 ինքնաթիռ ուղարկեցիք Իտալիա, մեկը ՝ ԱՄՆ, դե ինչ, «Եդինայա Ռոսիյա» կուսակցության պատգամավորներ՝ տեսեք, թե ինչ պայմաններում են մարդիկ հիվանդանոցներում գտնվում»,- նշել է նա՝ ցույց տալով հիվանդանոցում առկա պայմանները :
Կնոջը մերժել էին սպասարկել և կորոնավիրուսի ստուգման թեստ անկացնել, մինչև նրա թոքերը վերջնականապես չեն քայքայվել: Հետագայում նա պարզել է, որ հիվանդանոցում նույնպես վարվում են նաև այլ բժիշկների հետ: