Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում տարածվել է Նիկոլ Փաշինյանի ուղերձի չստացված կադրերը

Համացանցում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձի ընթացքում արված այն կադրերը, որոնք դուրս են մնացել եթերից:

Նշենք, որ տեսանյութը տարածվել է «Դառը ճշմարտություն» խորագրով ֆեյսբուքյան էջով:

Համացանցում շատ են քննարկումները, որ կադրերի արտահոսքը եղել է Հանրային հեռուստաընկերությունից:

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզ է, չէ՞, որ վարչապետի ուղերձը նկարել է Հանրային հեռուստաընկերությունը։
Հարց — Ո՞նց է ստացվել, որ այս հեռուստաընկերությունում այնքան են լկտիացել, որ մոնտաժված կադրերը հայտնվել են ինչ-որ մարդկանց ձեռքին։
Պատասխան — Հարցրեք հին եւ նոր իշխանությունների անփոխարինելի Մարգարիտային։ Արա Շիրինյանին չհարցնեք. ինքը չգիտի, ինքն անվերապահորեն վստահում է Մարգարիտային»։

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի նկարահանման խոտան կադրերից ինչ-որ եղկելի կոնտեքստով բան հավաքելն ու տարածելը նվազագույնը այլանդակություն է, մեղմ ասած՝ պաշտոնական դիրքի չարաշահում կամ հանցավոր անփութություն: Ո՞վ կամ ովքե՞ր են այդ դարանակալած ոչնչությունները, որ նույնիսկ եթե բարոյականություն չունեն, ապա վախ էլ չունեն իրենց արածի ենթադրելի-հնարավոր հետևանքներից»:

Please enter a valid URL