Search
Close this search box.

Տղամարդուն գտել են կախված. տեսանյութ

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցի 14/7 հասցեում բետոնե սյունից տաղամարդու դի կա կախված։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքիտեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը որպես կասկածյալ որոնվում էր ապրիլի 16-ին Նոր Արեշ 26 փողոցի 64 տան բնակիչ՝ 62-ամյա Արամայիս Ա-ին սպանելու մեջ։

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանութան Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ Նոր Արեշ 26 փողոցի 64 տանը բերանքսիվայր տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին նշված տան բնակիչ՝ 62-ամյա Արամայիս Ա.-ի դին:

Please enter a valid URL