ArmLife.am-ի խմբագրությունը բաց նամակ է ստացել Էջմիածին քաղաքի բնակիչ Անուշ Ղազարյանից, այն ներկայացնում ենք ստորև.
Խնդրում եմ օգնեք
Բաց նամակ հայությանը Սուրբ Էջմիածնից
Խնդրում եմ ովքեր չեն կարող օգնել տարածեք՝ թող բոլորը տեսնեն, կարող են օգնողներ լինեն
Ես` Անուշ Ղազարյանս, որպես Էջմիածին քաղաքից խնդրանքով դիմում եմ բոլոր մարդկանց, իմ տղայիս ապաքինման համար՝ 23 ամյա Մուրադիս անհրաժեշտ է Ձեր օգնությունը և աջակցությունը:
Որդիս ծառայել է Սուրբ Գայանե վանքում՝ որպես դպիր և պետք է գնար Երուսաղեմ ուսումը շարունակելու: Ֆինանսական վատ վիճակի պատճառով վանքին ծառայելուն զուգահեռ անցնում է աշխատանքի: Աշխատում է Էջմիածին քաղաքի կոչվող Պետ/տնկարանի տարածքում՝ որպես բանվոր: Աշխատել է նախկին գեներալ լետենանտ Գագիկ Մելքոնյանի տիկնոջ՝ Սիլվաի մոտ: 2017թ. հունիսի 30-ին տղայիս բարձրացնում են պահեստի տանիք որպիսի ուղղի մետաղյա թիթեղը: Տղայիս չեն զգուշացնում, որ տանիքի վրայով անցնում է 10.000վոլտ (բարձր լարման)հոսանք: Տղաս բարձրանում է տանիք և ուղղում է մետաղյա թիթեղը, ետ վերադարնալուց, որ պետք է իջնի 10.000վոլտ (բարձր լարման) հոսանքն է հարվածում: Հարվածելով գլխին դուրս է գալիս 2 ոտքերից՝ պատճառելով բարդ վնասվածքներ և ՛ գլխին և ՛ ոտքերին: Աշխատողնները հասցնում են Էջմիածնի վերակենդանացման բաժանմունք: Տնօրենությունը ինձ ասաց, որ ամեն ինչ կանենք քո տղայի համար, ոտքի կկանգնի և աշխատունակ կլինի, ըստ իր ցանկության նորից աշխատանքի կանցնի մեզ մոտ:
Տղայիս վիճակը վատանում է, տեղափոխում ենք Երևան: Երևանում կատարում են 3-անգամ վիրահատություն՝ գլխի և ոտքերի հատվածում, սակայն դրանք արդյունավետ չեն լինում և այժմ կարիք ունի տղաս հետազոտվելու և վիրահատվելու: Գլխի հատվածում վերքեր են գոյանում (արյունաջրային) կուտակումներով: Վիրահատություններց հետո որդուս մոտ հաճախակի սուր գլխացավեր են ի հայտ գալիս: Ապրում են վարձով` Էջմիածին քաղաքում, արդեն 10 տարի:
Չգիտեմ, եթե երեխայիդ ուղղարկում ես աշխատանքի, որ աշխատի` մարդիկ այդպես են երեխային ետ վերադարձնում մորը, որովհետև պաշտոնյա են: Եվ ասելով, որ էլ չենք օգնի, մեզ հետ գործ չունեք: Ուր ուզում եք բողոքեք, մենք ոչ մեկից չենք վախենում, եթե գեներալի մոտ ես ուղղարկում աշխատանքի երեխայիդ, էլ ինչ սպասես նման մարդկանցից, իրենք էլ ունեն երեխաներ, եթե իրենց երեխան իմ տղայի կարգավիճակում լիներ՝ նրանք ինչ կանեին: Տղայիս դարձրին հաշմանդամ: Աստված ամեն ինչ տեսնում է և հույսով եմ անպատիժ չի թողնի: Համ ուսումից զրկեցին, համ էլ աշխատունակ լինենուց: Դիմել եմ բոլոր բարերարններին և կազմակերպություններին, նամակներ եմ ուղղարկել իրենց՝ ոչ մի արձագանք չկա: Դիմել եմ Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանին, նա ինձ ասաց, որ կդիմի առողջապահության նախարարին՝ կօգնեն տղայիդ: Բավականին ժամանակ հետո ասաց, որ դուք դիմեք ես չեմ կարող դիմել: Ես միայն կարող եմ չնչին գումարով օգնել տղայիդ:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում այն մարդկաց ովքեր մինչ օրս կանգնած են իմ տղայիս կողքին, օգնեցին իմ տղայիս: Ուղղում եմ Ձեզ՝ աշխարհի հայությանը, օգնեք իմ միակ որդուս՝ Մուրադիս: Հնարավորության դեպքում ովքեր ինչքանով որ կկարողանան օգնեն: Նախապես շնորհակալ եմ Ձեզ օգնության համար: Ես ոչ մեկին չեմ ցանկանում, որ այդպիսի վիճակում հայտնվեն: Թող աստծու աչքը լինի բոլորիս վրա, թող ոչ մեկը նման վիճակի մեջ չհայտնվի: Հույսս չեմ կորցրել, հույսով սպասում եմ, օգնողներ կգտնվեն:
Բացված է հաշվեհամար բանկում՝
Կոնվերս բանկ 1930052090210100 Ղազարյան Մարինե
հեռ.094-43-33-97 viber 095-11-55-01, մայր Անուշ Ղազարյան