Search
Close this search box.

Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը եւս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։

Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Փաշինյանի հետ հանդիպումս: Քննարկել ենք Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցության ծրագրերը։ Վարչապետ Փաշինյանին մեկ անգամ ևս երախտագիտություն եմ հայտնել Արցախի զարգացմանն ու անվտանգությանն առնչվող հարցերում ցուցաբերվող անվերապահ աջակցության համար»:

Please enter a valid URL