Search
Close this search box.

Քոչարյանի գործը քննող դատավորը գնաց արձակուրդ. դատավորը քթի վիրահատությա՞ն է ենթարկվել

Դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործը, մեկ ամսով արձակուրդ է մեկնում:

Մինչ այս՝ մարտի 13-ից Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ էր բացել: Դրանից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ նա ենթարկվել է քթի վիրահատության: Հավանաբար, հենց այս առողջական խնդիրը մեջբերելով՝ նա չի մասնակցել Քոչարյանի գործով դատական նիստերին, որի արդունքում արդեն մեկ ամիս է՝ նիստերը չեն կայանում:

Տեղեկացնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։ Մինչ այս չկայացած նիստերը, Քոչարյանի պաշտպանները իրավունքների խախտում են համարում, նրանք այդ առիթով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:

Please enter a valid URL