Այսօր Կառավարությունում Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսն է:
Հարությունյանը նշեց, որ ԱԻՆ համակարգում եղել է վարակվածների 5 դեպք. «Որից 3-ն այս պահին գտնվում են բուժման ընթացքում, 2-ն ապաքինվել են արդեն: Վարակվածների հետ կոնտակտավոր աշխատակիցներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ: Մենք ունեն 42 մեկուսացված:
Մեզ մոտ վարակի տարածման խնդիրներն ավելի ցցուն են, պետք է կարողանանք մեր աշխատանքները ճիշտ կազմակերպել, որպեսզի մեր հայրենակիցներին մատուցվող ծառայությունները մատուցվեն ըստ արժանվույն»: