Search
Close this search box.

Որքան կվարձատրվեն նրանք. նոր պաշտոններ՝ դատախազությունում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով նոր պաշտոններ կստեղծվեն դատախազությունում, ընդ որում՝ այս գործով մասնագիտացված դատախազները կստանան ավելի բարձր աշխատավարձ, քան իրենց գործընկերները:

Մասնավորապես, առաջիկայում կնշանակվի գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, աշխատավարձի դրույքաչափը՝ 12.50, մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է: Նույն գործառույթներ իրականացնող վարչություն կգործի, որտեղ աշխատավարձերը եւս զգալի տարբերվելու են մյուս վարչությունների աշխատավարձերից»:

Please enter a valid URL