Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 24 ժամվա ընթացքում աճել է 76 հազարով, ինչը վեց հազարով ավել է նախորդ օրվա ցուցանիշից, գրում է ԱՀԿ-ն։
Նաև հաղորդվում է, որ մեկ օրվա ընթացքում մահացել է 8 հազար մարդ, ինչը նույնպես գերազանցում է երեկվա թիվը։
ԱՀԿ տեղեկություններով, ամենից շատ հիվանդներն ու մահացածները Եվրոպայում են։ Երկրորդ տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկան են, երրորդ տեղում՝ Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան շրջանը։