Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գոհ է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատանքից:
Լրատվամիջոցները վստահեցնում են, որ պորտուգալացի մասնագետը երկար ժամանակ կշարունակի գլխավորել «կարմիր սատանաների» կազմը: Սպասվում է, որ շուտով Մոուրինյուն նոր պայմանագիր կկնքի մանկունիանցիների հետ՝ 5 տարի ժամկետով: Ըստ նոր համաձայնագրի՝ 54-ամյա մասնագետը կարող է վաստակել 65 մլն ֆունտ ստերլինգ:
Նախկինում Մոուրինյուն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր վերջին ակումբը չի լինելու: Լուրեր էին տարածվել այն մասին, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է նրան տեսնել Փարիզում: