Եղբայրական եզդի ժողովրդի թանկագին ներկայացուցիչնե՛ր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և մենք մշտապես բարձր ենք գնահատել Հայաստանի եզդիական համայնքի դերակատարումը մեր երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ում բնակվող տասնյակ հազարավոր եզդիներին, որոնք, որպես ազգային փոքրամասնություն, իրենց ուրույն տեղն ունեն մեր երկրի կայացման, բարգավաճման և պաշտպանության գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս տոնի առթիվ՝ ձեզ հետ կիսում եմ տոնական բերկրանքն ու ուրախությունը: Մաղթում եմ, որ նոր տարում իրականանան բոլորիդ երազանքներն, ու միասին կարողանանք պատվով հաղթահարել աշխարհին և մեր երկրին նետված համաճարակի մարտահրավերը:
Աստված պահապան մեզ բոլորիս։