ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդրին, ովքեր համավարակի տարածման հետրևանքով չեն կարող մեկնել այլ երկներ աշխատանքի:
«Այս տարի կապիտալ շինարարություն էինք նախատեսել, հիմա մենք խնդիր ենք դրել, որ կապիտալ շինարարության ծախսերը ավելի մեծացնենք, որովհետև անցած տարի աննախադեպ ծավալի շինարարություն էր Հայաստանում և մարդկային աշխատուժը չէր հերիքում ֆիզիկապես: Էս տարի, եթե կորոնավիրուսը մեզ չխանգարի, նկատի ունեմ, եթե ստիպված չլինենք նորից վերադառնալ կարանտինային ռեժիմի, կապիտալ ծախսերի գծով արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը մենք կապահովենք: Էս պահին մեր հատկացրած և հատկացվելիք միջոցները և այն փոփոխությունները, որ մենք կիրականացնենք բյուջեում, կլուծի այդ հարցը, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնածներն անեն նույն աշխատանքը, բայց՝ ՀՀ-ում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում այս տարվա սեպտեմբերից սկսած հողերի մշակման նոր հնարավորությունններ կբացվեն. «Այս փուլում էլ գյուղատնտեսության ոլորտում կփորձենք վարկավորումը հնարավորինս ակտիվացնել, որ գյուղի ժողովուրդն զբաղվի անասնապահությամբ, սպանդանոցով և այլն»: