Search
Close this search box.

Զարուհի Բաթոյանը նշել է, թե որ դեպքում է մերժվում դիմումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎՈՒՄ Է, եթե․

🚫 երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 12-ից 30-ը ներառյալ հանդիսացել է գրանցված աշխատող,
🚫 երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (ԱՁ գործունեությունը մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել),
🚫 երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ը հանդիսացել է գրանցված աշխատող, և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500.000 դրամը,
🚫 ընտանիքը նպաստառու է (ընտանեկան նպաստ է ստացել նաև մարտ ամսին),
🚫 երեխան և (կամ) ծնողները բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն՝ ըստ ՀՀ-ում բնակության վայրի հասցեի,
🚫 ծնողները (միայնակ ծնողը) երեխայի (երեխաների) հետ նույն հասցեում հաշվառված չեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների,
🚫 երեխան կամ դիմող ծնողը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չեն գտնվում ՀՀ-ում,
🚫 երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,
🚫 ,ՔԿԱԳ մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ երեխան կամ դիմող ծնողը մահացած են։

Please enter a valid URL