Այո, տրանսպորտային ոլորտի աշխատողներին ներառել ենք 8-րդ միջոցառման մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ ոլորտի աշխատողները 8-րդ միջոցառումով կստանան աջակցություն:. «Ընդ որում, դա ինքնաշխատ մեխանիզմով է գործում: Բազաները կներբեռնվեն եւ մի քանի օրից իրենք կարող են մտնել, իրենց տվյալները կլրացնեն ու կիմանան, թե կոնկրետ որ բանկից պետք է ստանան աջակցությունը:
Հաջորդը, հիմա բացօթյա շինարարությունը լրիվ բաց է, եւ շինարարական կազմակերպություններին առաջին ծրագրով նաեւ 3-րդ ծրագրով զրո տոկոսով վարկեր ենք առաջարկում եւ համարում ենք հարցը գոնե այս պահին լուծված: Մեր աջակցությունը այդպես ենք պատկերացնում»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ հավելեց, որ գյուղատնտեսության ոլորտում կոնկրետ ծրագրեր կդներդնեն, որոնք արդեն արդյուքն կտա սեպտեմբերին. «Որպեսզի հողերի մշակման նոր հնարավորություններ բացենք: Այս փուլում էլ կփորձենք գյուղոլորտում վարկավորումը ակտիվացնել, որ մի սեգմենտն էլ զբաղվի անասնապահությամբ, սպանդանոցներով»:
ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ինքն առաջարկում էր, որ շինարարներին եւ ուղեւորափոխադրողներին եւս ներառեն ոլորտային ծրագրերում, որպեսզի նրանք օգտվեն ոչ թե 1-ին միջոցառումից, որը բիզնես ոլորտինէ ուղղված, այլ նաեւ հակաճգնաժամային 8-րդ միջոցառումից: